Հե'յ, Եվրամիություն, ուշքի եկեք. Էրդողանը սպառնում է բացել դարպասներն ու 3.6 մլն փախստականներին ուղարկել Եվրոպա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կենտրոնական գրասենյակում կայացած հանդիպմանը պատասխանել է Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում սկսված «Խաղաղության ակունք» ռազմական գործողության վերաբերյալ միջազգային արձագանքներին, հաղորդում է ermenihaber.am-ը: 

 

«Մեր խնդիրը այնպիսի ահաբեկչական կառույցների հետ է, ինչպիսիք են «Իսլամական պետությունը», «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատները» և «Դեմոկրատական միություն կուսակցությունը», որոնք փորձում են զավթել Սիրիան: Մեր քուրդ եղբայրների հետ մենք խնդիր չունենք»,-ասել է նա:

 

Էրդողանը այնուհետև անդրադառնալով ԵՄ-ի` ռազմագործողությունը դատապարտող հայտարարությանը, հայտնել է.

«Հե'յ, Եվրամիություն, ուշքի եկեք: Եթե դուք մեր ռազմագործողությունը որպես ներխուժում եք փորձում որակել, ապա մեր գործը հեշտ է՝ կբացենք դարպասները և 3.6 մլն փախստականններին (Թուրքիայում ապաստանած) կուղարկենք ձեզ մոտ»,-նշել է նա:

Քաղաքականություն

Պատահարներ