«Ժամանակ». Մանվել Գրիգորյանի կողմից խոշտանգված ազատամարտիկը կշարունակի մնալ անազատության մեջ

«Ժամանակ» թերթը գրում է. 

 

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է պայմանական վաղակետ ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանի կողմից խոշտանգված, 22 օր շղթայված անազատության մեջ, արջերի հետ նույն վանդակում պահված ազատամարտիկ Աշոտ Իսախանյանին։ Վերջինս կշարունակի մնալ անազատության մեջ և կրել պատժի մնացած 1 տարի 3 ամիսը։

 

Ազատամարտիկը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ այդ որոշումը այն բանի արդյունքն է, որ դատական համակարգում դեռևս սերժիզմ է տիրում»։

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Քաղաքականություն

Պատահարներ