Վերջին 4-5 ամիսներում ՍԴ-ում չեմ եղել, Թովմասյանին չեմ հանդիպել. պարզաբանում է Արամ Օրբելյանը

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Օրբելյանը տասնյակ անգամներ այցելել է Սահմանադրական դատարան, բայց Հրայր Թովմասյանի հրամանով այցելությունների մատյանում նրա այցելությունները գրանցված չեն: 

 

Այս մասին տեղեկացնում է «Բաղրամյան 26»  թելեգրամ ալիքը` հղում անելով Սահմանադրական դատարանի իր աղբյուրին:

Նշվում էր նաև, որ հանդիպման ընթացքում խոսվել է Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը փակելու հարցը: Auroranews.am-ը կապ է հաստատել փաստաբան Արամ Օրբելյանի հետ: 

 

Նա մեզ հետ զրույցում ասել է , որ Սահմանադրական դատարանում իր լինելու մասին դեռ հաստատել է ՖԲ ասուլիսի ժամանակ: 

 

«Վերջին 4-5 ամիսների ընթացքում Սահմանադրական դատարանում ոչ միայն չեմ եղել, այլ նաև Հրայր Թովմասյանի հետ պրակտիկորեն հանդիպում չեմ ունեցել»,- ասել է Օրբելյանը: 

 

Եղած ժամանակ, գրանցել են, թե ոչ, պետք է գրանցեին, թե չպետք է գրանցեին, Արամ Օրբելյանը խնդրեց ճշտել Սահնադարական դատարանի աշխատակազմից: 

 

Օրբելյանը հստակ չի կարող ասել, թե քանի անգամ է այցելել, բայց թելեգրամ ալիքի տասնյակ անգամներ այցելության տվյալը չի համապատասխանում իրականությանը:

 

Auroranews.am  հարցին, իսկ ի՞նչ են քննարկել այդ հանդիպումների ժամանակ, Արամ Օրբելյանը հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանի կամ Սահմանադրական դատարանի վարույթում գտնվող որեւէ գործ չի քննարկվել: 

 

«Քննարկումները բացառապես եղել են անձնական բնույթի»,- ասել է Օրբելյանը:

Քաղաքականություն

Պատահարներ