Թբիլիսիում բնակելի շենքի պայթյունի հետևանքով հայաստանցիներ չեն տուժել

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Թբիլիսիում տեղի ունեցած պայթյունի հետևանքների մասին:

 

«Հայտնում ենք, որ Թբիլիսիի Գուրամիշվիլի պողոտայի բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան։Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնում են, որ պայթյունի հետևանքով տուժել է չորս մարդ։ Նախնական վարկածով, պայթյունը տեղի է ունեցել բնական գազով աշխատող ջրատաքացուցչի տնայնագործական եղանակով մոնտաժված լինելու պատճառով»,- ասված է դեսպանության տարածած հայտարարության մեջ:

Քաղաքականություն

Պատահարներ