Թրամփը Սիրիայի արևելքում ամերիկյան զորակազմ կթողնի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Սիրիայի արևելքում 200 հոգուց բաղկացած ամերիկյան զորակազմ թողնել, գրում է The New York Times թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:

 

Պարբերականի աղբյուրների համաձայն՝ ենթադրվում է, որ խոսքը կարող է վերաբերել հատուկ նշանակության զորքերին: Նրանք կմասնակցեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին, ինչպես նաև «կարգելափակեն ռուսական ուժերի և սիրիական կառավարության կազմավորումների առաջխաղացումը» դեպի նավթաբեր շրջաններ: Հրապարակման մեջ նշվում է, որ ամերիկացի զինվորականները կօգնեն քրդերին պահպանել վերահսկողությունն այդ շրջանների նկատմամբ:

 

Հոդվածում նշվում է, որ ամերիկյան ուժերը կարող էին տեղակայվել Սիրիայի և Իրաքի միջև սահմանի մոտ: Աղբյուրների խոսքով՝ այդ հնարավորությունն արդեն քննարկել են ԱՄՆ պաշտոնյաները։  Հրապարակման մեջ նշվում է, որ Թրամփն ավելի վաղ արդեն բազմիցս փոխել է Սիրիայի հարցով իր ծրագրերը:

Քաղաքականություն

Պատահարներ