ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գարիկ Մարտիրոսյան, տար ինձ Comedy Club. Զելենսկու նմանակի խնդրանքը

Տղամարդը վստահեցնում է, որ կարող է ցանկացած դեր խաղալ, ինչպես նաև փոխարինել Վլադիմիր Զելենսկուն կարևոր հանդիպումների և միջոցառումների ժամանակ։

 

Ավտոտեխսպասարկման կետի աշխատակից Ումիդ Իսաբաևը համացանցի աստղ է դարձել մետրոյում արված լուսանկարի շնորհիվ։ Բանն այն է, որ նա այնքան նման է Զելենսկուն, որ տպավորություն է թե նրանք զույգ եղբայրներ են:  

 

Իսաբաևը որոշել է օգտվել նման անհավանական հնարավորությունից և Գարիկ Մարտիրոսյանին խնդրել է իրեն վերցնել Comedy Club։ Ումիդի տեսաուղերձը հրապարակել է Mash տելեգրամ ալիքը։

 

Նորաթուխ աստղը պնդում է, որ կարող է Զելենսկու փոխարեն ցանկացած դեր խաղալ և հանդես գալ նրա նմանակի դերում։

«Դուք հավանաբար հիմա ժամանակ չունեք, դուք նախագահ եք», – ասել է Իսաբաևը։


Հայտնի չէ, թե ինչպես կդասավորվի նմանակի ճակատագիրը, բայց հուսանք, որ Գարիկ Մարտիրոսյանը նպատակասլաց Ումիդին կընդգրկի Comedy Club–ի մասնակիցների շարքում։
 


 

Քաղաքականություն

Պատահարներ