Սարուխան գյուղում մեքենաներ են բախվել. վիրավորներին տեղափոխել են Գավառի հիվանդանոց

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Հարություն Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ 

 

Ժամը 13։10-ի սահմաններում Գանձակ գյուղից Սարուխան գյուղ տանող ճանապարհին բախվել են Սարուխան գյուղի բնակիչ՝ 34-ամյա Տիգրան Գ-ի վարած Mercedes մակնիշի 67 PP 767 համարանիշի և Գեղարքունիքի գյուղի բնակիչ՝ 23-ամյա Խաչիկ Գ-ի վարած ВАЗ 2121 մակնիշի 35 ZQ 439 համարանիշի ավտոմեքենաները։ 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Տիգրան Գ-ի ուղևորներ՝ Սարուխան գյուղի բնակիչներ, 80-ամյա Սոփո Հ-ն, 59-ամյա Օֆելյա Հ-ն և 28-ամյա Արմինե Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն։ 

 

Մանրամասները shamshyan.com-ում

Քաղաքականություն

Պատահարներ