Ֆուտբոլային մաֆիան թույլ չի տալիս որդուս ավելի շատ «Ոսկե գնդակ» նվաճել. Ռոնալդուի մայր

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մայրը` Դոլորես Ավեյրուն, ասել է, որ ֆուտբոլային մաֆիան թույլ չի տալիս պորտուգալացուն ավելի շատ «Ոսկե գնդակ» նվաճել: 


«Եթե չլիներ ֆուտբոլային մաֆիան, որդիս ավելի շատ «Ոսկե գնդակներ» կունենար: Եթե ​​նա իսպանացի կամ անգլիացի լիներ, նրանք այդպես չէին անի: Չգիտեմ, նա այս տարի կստանա՞ «Ոսկե գնդակը», բայց ես հավատում եմ դրան»,- Ավեյրուի խոսքերը մեջբերում է AS-ը: 

Ռոնալդուն «Ոսկե գնդակի» արժանացել է հինգ անգամ, նման ցուցանիշի է հասել նաև «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին: 

 

Քաղաքականություն

Պատահարներ