Սահմանամերձ բնակավայրերում նոր ապաստարաններ են կառուցվելու. Ցոլակյան

Հայաստանի իշխանությունը կշարունակի սահմանամերձ բնակավայրերում նոր քաղաքացիական ապաստարանների կառուցման աշխատանքները։ Այս մասին այսօր խորհրդարանում 2020 թվականի պետբյուջեի քննարկման ժամանակ ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաքում օրերս ավարտվել է հերթական ապաստարանի կառուցումը։

 

Այդ ապաստարանները հիմնականում  կառուցվում են Տավուշում, որտեղ սահմանն առավել երկար է։ Սակայն մոտակա ապագայում նախատեսվում է ապաստարաններ կառուցել նաև այլ մարզերում, այդ թվում` Վայոց Ձորում` Նախիջևանի հետ սահմանին։

 

Բացի այդ, ԱԻՆ–ը հետևելու է նաև դեռ խորհրդային տարիներին կառուցված ռմբապաստարաններին։ Նախարարության աշխատակիցներն արդեն զննել են նման բոլոր կառույցներն ինչպես Երևանում, այնպես էլ այլ քաղաքներում։ Դրանցից շատերը սեփականաշնորհված են, մյուսները 20 տարի լքված են եղել։

 

«Այժմ պետք է հասկանալ` դրանցից քանիսն է հնարավոր շահագործել»,–ասաց նախարարը։

Նշենք, որ եթե պետբյուջեն հաստատվի, ՀՀ ԱԻՆ–ի 2020 թվականի ծախսերը կկազմեն 12,8 միլիարդ դրամ կամ մոտ 27 միլիոն դոլար։

 

Քաղաքականություն

Պատահարներ