ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարդկային ոսկորներ ու գանգեր են հայտնաբերվել Միքայելյան ինստիտուտի բակում

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի բակային հատվածում բարեկարգման աշխատանքներ կատարելու ժամանակ աշխատակիցները հողաշերտի տակ հայտնաբերել են մարդկային ոսկորներ, գանգեր: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Կատարվածի մասին հիվանդանոցի ադմինիստրացիան տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղից պետք է ժամանեն ոստիկանության ծառայողները:

Հիվանդանոցի հարևանությամբ բնակվող մի քանի քաղաքացի ասել են, որ այս հատվածը խորհրդային տարիներին եղել է գերեզմանատուն և, հավանաբար, դրա արդյունքում է հայտնաբերվել այդ ամենը:

 


 

Քաղաքականություն

Պատահարներ