Հաղթանակ կամրջից մարդ է նետվել, օգնության շտապած ոստիկանը` վրաերթի ենթարկվել

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել մայրաքաղաքում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` մոտ 30 տարեկան մի տղամարդ «Հաղթանակ» կամրջից իրեն նետել է Հրազդանի կիրճը։ Նախքան նետվելը կամրջի մյուս հատվածում ծառայություն իրականացրած ոստիկանության աշխատակիցը տեսել է նրան ու շտապել օգնության։

Կամուրջն անցնելիս ոստիկանը վրաերթի է ենթարկվել։ Նա տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են քննիչներ, ոստիկաններ ու հրշեջ փրկարարներ։

 

Նրանք քաղաքացիների օգնությամբ կիրճից դուրս են բերել տղամարդուն։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ