Հաղթանակ կամրջից ցած նետված տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է

Այսօր Հաղթանակ կամրջից ցած նետված տղամարդը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է:


Հիշեցնենք` այսօր՝ նոյեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի «Հաղթանակ» կամրջից իրեն ցած է նետել։ 

 

Տեղում ծառայություն իրականացնող ոստիկանության Մալաթիայի բաժնի ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ոստիկաններ Պետրոս Պապիկյանն ու Արման Սիրեյանը, վտանգելով իրենց կյանքը, ավտոմեքենաների արանքներով փորձել են մոտենալ այդ տղամարդուն, Պ. Պապիկյանը վրաերթի է ենթարկվել Ford Transit մակնիշի 894 AO 61 համարանիշի ավտոմեքենայի կողմից։ Ոստիկանը տեղափոխվել է հիվանդանոց: Կյանքին վտանգ չի սպառնում:

Քաղաքականություն

Պատահարներ