Այս պահին Հայաստանը և Ադրբեջանը չեն բանակցում որևէ կոնկրետ փաստաթղթի շուրջ. Նաղդալյան

ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է «Ազատություն»  հարցին` պարզաբանելով, որ այս պահին հայ-ադրբեջանական կողմերը չեն բանակցում որևէ կոնկրետ փաստաթղթի շուրջ:

 

Հարց. Մամեդյարովն իր վերջին հայտարարությունում խաղաղ գործընթացի վերաբերյալ որոշակի օպտիմիզմ է արտահայտել, այն ժամանակ, երբ սեպտեմբերին կայացած նյույորքյան հանդիպումից հետո հիասթափություն էր հայտնել: Արդյո՞ք ինչ է փոխվել: Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է նաև քննարկվող փաստաթղթերի մասին: Ի՞նչ փաստաթղթերի մասին է խոսքը:

 

Պատասխան. Չէի ցանկացա մեկնաբանել Ադրբեջանի ԱԳ նախարարի ոգևորությունը, հիասթափությունը կամ օպտիմիզմը խաղաղ գործընթացի վերաբերյալ: Կարող եմ ասել միայն, որ խաղաղ գործընթացն ընթանում է առանց վայրիվերումների:Ցանկանում եմ վերահաստատել, որ այս պահին կողմերը չեն բանակցում որևէ կոնկրետ փաստաթուղթ»:

Քաղաքականություն

Պատահարներ