Ինչու է պաշտոնից ազատվել արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը

Արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանի պաշտոնանկությունը բացառապես պայմանավորված է եղել կառուցվածքային հնարավոր փոփոխություններով: Այս մասին պարզաբանում է ներկայացրել Արդարադատության նախարարությունը:

 

Պարզաբանման մեջ ասվում է.

 

«Արդարադատության նախարարությունը բարձր է գնահատում տիկին Աննա Վարդապետյանի պրոֆեսիոնալիզմն ու ներդրումը՝ հատկապես Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության մշակման աշխատանքներում:

 

Խնդիրը բացառապես պայմանավորված է եղել կառուցվածքային հնարավոր փոփոխություններով, որոնք ուղղված են լինելու Նախարարության աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելուն»:

Քաղաքականություն

Պատահարներ