Շերն արձագանքել է Ղամիշլիում հայ հովվին և նրա հորը սպանելու դեպքին

Երգչուհի Շերն արձագանքել է Ղամիշլիում հայ կաթոլիկ համայնքի հոգևոր հովվին և նրա հորը սպանելու դեպքին: Նա այդ մասին գրառում է կատարել «Թվիթերի» իր միկրոբլոգում:

Անդրադառնալով ահաբեկիչների կողմից տեղի ունեցած սպանությանը` Շերն իր խոսքն ուղղել է ԱՄՆ նախագահին:

 

«Եթե «Իսլամական պետությունը» վերադարձել է, ապա Դուք և Էրդողանն եք բերել նրանց: Դուք օգնեցիք Էրդողանին քրդերին սպանելու հարցում: «Իսլամական պետությունը» սպանել է հայ քահանային ու նրա հորը: Արդյո՞ք Էրդողանը գնել է Ձեզ»,- մասնավորապես գրել է երգչուհին իր միկրոբլոգում:

Քաղաքականություն

Պատահարներ