ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մասնագետները Կովկասյան հովազի հարձակման վայրում են

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի թիմի լրատվական ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերի 20-ին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) թիմը ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալության հրավերով այցելել է Տավուշի մարզի Ենոքավան գյուղի հարակից տարածքները, որտեղ ըստ նախնական տվյալների նախօրեին տեղի է ունեցել կովկասյան հովազի հետ միջադեպը։

Նոյեմբերի 20-ի այցելության ընթացքում FPWC թիմը զրուցել է վնասված քաղաքացու հետ, հետազոտել տեղանքը, վերլուծել առկա նախնական տեղեկատվությունը, ինչի արդյունքում համոզվել է, որ տեղանքում առկա է հովազի առանձնյակ։

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, FPWC թիմը կրկին ուղևորվել է Տավուշի մարզ շարունակելու համար իրականացվող հետազոտությունները։ Աշխատանքների ընթացքի մասին լրացուցիչ կտեղեկացվի։

Քաղաքականություն

Պատահարներ