Մերկելն ու Մակրոնը վիճել են

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինի պատի անկման 30-ամյակի նվիրված միջոցառման ժամանակ վիճել են։ Ինչպես հայտնում է The New York Times-ը, Մերկելը նշել է․ «Ես հասկանում եմ կործանարար քաղաքականության Ձեր մղումները: Սակայն հոգնել եմ բեկորները հավաքելուց: Կրկին և կրկին անգամ ստիպված եմ սոսնձել Ձեր կոտրած բաժակները, որպեսզի կարողանանք նստել և միասին թեյ խմել»:

 

Մակրոնը պատասխանել է, որ չի կարող մասնակցել Լոնդոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին և ձևացնել, թե ոչինչ չի պատահել: Նշենք, որ նրանց զրույցը վերաբերվել է Սիրիայում Թուրքիայի և Միացյալ Նահանգների գործողություններին:

Քաղաքականություն

Պատահարներ