Բլից հարցեր Արարատի մարզպետին

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր լրագրողների հարցերին պատասխանում էր շատ կարճ: Մարզպետից հետաքրքրվեցին նրա ստացած պարգևատրումների մասին, նա ասաց.

 

«Ես պարգևատրում չեմ ստացել»:

«Ձեր բաջանաղին պարգևատրե՞լ եք» հարցին մարզպետը պատասխանեց.

 

«Ո´չ»:

Նրանից հետաքրքրվեցին՝ բաջանաղը իր տեղակա՞լն է:

 

«Ո´չ»,- ասաց նա:

 

Սարգսյանն անդրադարձավ իր վարսավիրի հետ կապված միջադեպին, ասաց՝ քննություն է ընթանում: Լրագրողները հետաքրքրվեցին՝ կոկորդիլոսաբուծարանի ստեղծման գործընթացն ի՞նչ փուլում է:

 

«Կլինի՝ կտեսնեք»,- ասաց նա:

«Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հետ …»,- հարցն ընդհատելով՝ մարզպետն արձագանքեց.

 

«Աշխատանքային հարաբերություններ են»:

Քաղաքականություն

Պատահարներ