Չենք ուզում մեր գաղափարակցին ԱԱԾ պետ նշանակել և միանգամից գեներալի կոչում տալ. Միրզոյան

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը բոլորովին այլ կերպ է մեկնաբանում ԼՀԿ խմբակցության առաջարկած նախագծի մերժումը այն բանից հետո, երբ նախագիծն ընդունվել էր առաջին ընթերցմամբ։

 

 Միրզոյանի խոսքերով՝ խնդիրը Սահմանադրության հետ հակասության մեջ է։

Խորհրդարանի ղեկավարի խոսքերով՝ իրենց խմբակցությունը կողմ է եղել նախագծի հետագա մշակմանը, դրա համար էլ առաջին ընթերցման ժամանակ կողմ է քվեարկել։ Բայց հետո, ըստ Միրզոյանի, պարզվել է, որ իրավական լուծում չկա, քանի որ, այսպես թե այնպես, ԱԱԾ և ոստիկանության պետերը պետք է լինեն գեներալներ։

 

«Չենք ուզում մեր գաղափարակից որևէ քաղաքական գործիչ ընկերոջը նշանակել, օրինակ, ԱԱԾ պետի պաշտոնում և նրան միանգամից տալ գեներալ, որ կարողանա համապատասխանի»,- ասաց Միրզոյանը։

Քաղաքականություն

Պատահարներ