ՀՀ ԱԳ փոխնախարար Հովհաննիսյանն ընդունել է Գվատեմալայի պատվիրակությանը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանն ընդունել է Գվատեմալայի խորհրդարանի առաջին փոխնախագահ Ֆելիպե Ալեխոս Լորենսանային և պատգամավոր Խուան Ռամոն Լաու Կուանին:

 

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են, որ Գվատեմալայի բարձրաստիճան պատվիրակության այցը Հայաստան կարող է լավ խթան հանդիսանալ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:

 

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել երկխոսությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

Քաղաքականություն

Պատահարներ