Ֆինանսների նախարարությունն աշխատանք է տանում հարստության հարկման ուղղությամբ

ՀՀ ֆինանսների նախարարությունն աշխատում է գույքային հարկի համակարգի բարեփոխումների ուղղությամբ, ներքին քննարկումների ավարտից հետո կանցկացվեն նաև հանրային քննարկումներ: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին իր տարեկան ամփոփիչ ասուլիսում ասաց նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

 

«Մենք խոսել ենք հարստությունը հարկելու մասին և այդ ուղղությամբ գործողություններ ենք արել: Ազգային ժողովն արդեն ամբողջությամբ ընդունեց Կադաստրի կոմիտեի կողմից առաջարկված գոտիավորման նոր մոտեցումը: Հիմա մենք քննարկում ենք, թե ինչպես դա արտացոլել հարկման համակարգում: Չի կարող կիրառվել նույն մոտեցումը, ինչն առկա է այսօր»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: «Նախատեսվում է 2021-ից մեկնարկել գույքային հարկի համակարգի բարեփոխումները,- ասել է նախարարը: 

 

Հիշեցնենք` հարստության հարկման մեխանիզմների մասին խոսվում էր դեռևս Հարկային օրենսգրքի բարեփոխումների ժամանակ: Առաջարկվող տարբերակներից մեկն այն էր, որ պետությունը պետք է նվազեցնի հարկային բեռը, փոխարենն ավելացնի  հարստության հարկը  և գույքահարկը, ինչը ենթադրում է, որ թանկարժեք գույքն ավելի բարձր հարկման մակարդակում է լինելու:

Քաղաքականություն

Պատահարներ