Իրանում արգելափակել են ինտերնետը

Իրանի որոշ նահանգներում կրկին արգելափակել են ինտերնետը՝ անվտանգության կառույցների հրահանգով: Լրատվամիջոցները հայտնում են, որ իշխանությունները արտաքին աշխարհի հետ կապն ընդհատել են այսօր նախատեսված ցույցերի ֆոնին:

Նշենք, որ օրերս ընդդիմադիրները սոցիալական ցանցերում իրենց աջակիցներին կոչ էին արել կրկին փողոց դուրս գալ՝ հարգանքի տուրք մատուցելու մեկ ամիս առաջ բենզինի թանկացման դեմ ցույցերի ժամանակ սպանվածների հիշատակին:

Քաղաքականություն

Պատահարներ