Ուկրաինական Boeing-ը հավանաբար խոցվել է իրանական բանակի կողմից «Tор-M1» զենիթահրթիռային համալիրով. Պենտագոն

«Ուկրաինական ավիաուղիներ»-ին պատկանող Boeing 737-800 ինքնաթիռը հավանաբար պատահաբար խփվել է իրանական բանակի կողմից «Tор-M1» զենիթահրթիռային համալիրով: Այս մասին հայտնել է Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան, գրում է Newsweek-ը: Ըստ այդմ` Պենտագոնում կարծում են, որ դեպքը պատահական է տեղի ունեցել: Reuters գործակալության աղբյուրը փոխանցել է, որ ամերիկյան կողմը ավիավթարի մի քանի պատճառ է քննարկում, այդ թվում դիտավորյալ խոցումը: 

 

Հիշեցնենք՝ «Ուկրաինական ավիաուղիներ»-ին պատկանող Boeing 737-800 ինքնաթիռը, որն իրականացնում էր Թեհրան-Կիեւ չվերթը, կործանվել է Իմամ Հոմեյնիի անվան օդանավակայանից դուրս գալուց 2 րոպե անց:

Աղետի արդյունքում զոհվեց 176 մարդ: 

 

Քաղաքականություն

Պատահարներ