Թուրքիայում F-35 կործանիչների պահեստամասերի արտադրությունը չի դադարեցվի մինչև 2020թ․ տարեվերջ

Ամերիկյան «Defence One» ռազմարդյունաբերական ընկերությունը հերքել է ավելի վաղ տարածված այն հայտարարությունը, թե մինչև 2020թ․ մարտ ամիսը Թուրքիայում F-35 կործանիչների մասերի արտադրությունը կդադարեցվի։ Ըստ ընկերության հայտարարության՝ արտադրությունն ԱՄՆ տեղափոխելու գործընթացը չի ավարտվի մինչև 2020թ․ տարեվերջ, գրում է ermenihaber.am-ը: 

 

Օրեր առաջ Պենտագոնի գնումների գծով պատասխանատու խորհրդականի օգնական Էլեն Լորդը հայտարարել էր, որ մինչև մարտ բոլոր պահեստամասերի արտադրությունը լիովին կտեղափոխվի ԱՄՆ։

 

Ինչպես հայտնի է՝ ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնումից հետո Թուրքիան հեռացվել էր ամերիկյան F-35 կործանիչների նախագծից։ Բայց ինքնաթիռների որոշ մասեր դեռ շարունակում էին արտադրվել Թուրքիայում։

Մասնավորապես շուրջ 10 թուրքական ընկերություն արտադրում են ավելի քան 900 պահեստամասեր։ Թուրքական մամուլի պնդմամբ՝ Թուրքիայից պահեստամասերի արտադրության տեղափոխումը ԱՄՆ-ի համար 500-ից 600․000 դոլար կարժենա։

Քաղաքականություն

Պատահարներ