Զելենսկին չի ընդունել վարչապետի հրաժարականի դիմումը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի ընդունել վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկի հրաժարականը: Այս մասին գրում է Reuters գործակալությունը: 

 

Նախագահ Զելենսկին որոշել է մեկ շանս ևս տալ վարչապետին: 

 

Նշենք, որ նա շնորհակալություն է հայտնել նախագահին ու կառավարությանը՝ համատեղ աշխատանքի համար, նշել, որ Ուկրաինան ղեկավարում են իրենց գործի նվիրյալ պրոֆեսիոնալներ: Գոնչարուկը գրել է, որ վստահ կարող է ասել՝ երկրի կառավարման վերին օղակներում կոռուպցիան իսպառ բացակայում է, իսկ եթե ներքեւի օղակներում էլ դա առկա է, ապա ամեն ինչ ժամանակի հարց է, այդ խնդիրն էլ կլուծվի:

Քաղաքականություն

Պատահարներ