Հունվարի 16-ին տեղացած ձյան պատճառով վթարների թիվը Հայաստանում էականորեն ավելացել է. ՃՈ պետ. «Հայկական Ժամանակ»

Հունվարի 16-ին տեղացած ձյան պատճառով ավտովթարների թիվը Հայաստանում էականորեն ավելացել է:

ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ այդ օրը տեղի է ունեցել 199 ճանապարհատրանսպորտային վթար:

ՃՈ պետը նշեց, որ օրինակ՝ հունվարի 15-ին տեղի է ունեցել 107 վթար, հունվարի 13-ին` 130, հունվարի 12-ին՝ 132 վթար: Նա նաեւ ասաց, որ վերջին 5 օրվա ընթացքում ՃՏՊ-ների հետեւանքով զոհեր չեն եղել:

Հարցին՝ վթարներն ի՞նչ պատճառներով են եղել՝ ձմեռային անվադողեր չունենալո՞ւ, Կարապետյանը պատասխանեց. «Տարբեր պատճառներ են, կոնկրետ մի պատճառ չկա: Գուցե ձմեռային անվադողեր գցած չլինեն, գուցե եւ գցած լինեն: Կարող է ճանապարհը մի քիչ սառցակալած լինի, վարորդները մի քիչ անզգույշ քշած լինեն»:

Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք օրենսդրական բաց չկա, որ ձմեռը վարորդները ձմեռային անվադողով չեն երթեւեկում, ՃՈ պետը պատասխանեց. «ՃՈ-ն, ոստիկանությունը, ԱԻՆ-ը, տարբեր կառույցներ ձմռան նախաշեմին անընդհատ հայտարարություններ են տարածում, որ անպայման ձմեռային անվադողերով վարեն: Վարորդներ կան լսում են, վարորդներ կան երեւի չունեն՝ չեն դնում»:

Նա նշեց, որ այս պահին ՃՈ-ում շատ տարբեր օրենսդրական առաջարկություններ են քննարկվում՝ այդ թվում նաեւ ձմեռը՝ պարտադիր ձմեռային անվադողեր երթեւեկելու մասին նախագիծը:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Քաղաքականություն

Պատահարներ