Կայացել է  ՀՖՖ Գործկոմի հերթական նիստը

Կայացել է  ՀՖՖ Գործկոմի հերթական նիստը: Օրակարգում  4 հարց էր:

 

Նախ՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը ներկայացրել է  հաշվետվություն ազգային հավաքականում իր կատարած աշխատանքի վերաբերյալ: Կայացել է  քննարկում, ՀՖՖ Գործկոմի անդամները  հարցեր են ուղղել Աբրահամ Խաշմանյանին: 

 

Հաշվետվությունն ընդունվել է ի գիտություն, ՀՖՖ Գործկոմը որոշել է հաշվետվությանն անդրադառնալ և դրան տալ ամբողջական գնահատական ՀՖՖ Գործադիր կոմիտեի հաջորդ նիստի ընթացքում:

 

ՀՖՖ նախագահի առաջարկով որոշվել է ստեղծել ՀՖՖ նախագահին կից երկու ժամանակավոր կոմիտե՝ Բարձրագույն և Առաջին խմբերի ղեկավարների մասնակցությամբ:

 

Օրակարգի վերջին կետով ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի առաջարկով հաստատվել է ՀՖՖ նոր Գլխավոր քարտուղարի թեկնածությունը: ՀՖՖ Գործադիր կոմիտեն միաձայն քվեարկել է Արթուր Ազարյանի՝ ՀՖՖ Գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակման օգտին:

Քաղաքականություն

Պատահարներ