2 օրում 36.000 սիրիացի է մոտեցել Թուրքիայի սահմանին

Սիրիայի Իդլիբ նահանգում տեղի ունեցող ռազմական գործողությունների հետևանքով վերջին 2 օրվա ընթացքում 36.007 սիրիացի (11.691 ընտանիք) է մոտեցել սիրիա-թուրքական սահմանին:

 

Նշվում է, որ Իդլիբում ընթացող ռազմագործողությունների հետևանքով 2.5 ամսում մոտ 450.000 սիրիացի է գաղթել Թուրքիա, գրում է ermenihaber.am-ը: 

 

Ըստ տեղեկության` տեղահանված բնակչության մեծ մասը բնակություն է հաստատում Թուրքիայի սահմանին հարակից ճամբարներում, իսկ մյուս մասը Սիրիայի այն շրջաններում, որտեղ Թուրքիայի կողմից 2017թ. և 2018թ. քուրդ զինյալների և ԻՊ-ի ահաբեկիչների դեմ իրականացվել է Եփրատի վահան և Ձիթենու ճյուղ ռազմագործողությունները: 

 

Հիշեցնենք, որ առ այսօր Թուրքիայում շուրջ 3.6 մլն սիրիացի ներգաղթյալ է գտնվում: 

Քաղաքականություն

Պատահարներ