Այս հոդվածը ծայրից ծայր սուտ է. Մարիամ Փաշինյանը գրառում է կատարել

ՀՀ վարչապետի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քարոզչական արշավները, բնականաբար, չեն նվազում, չեն դադարում և վստահ եմ` առաջիկա տարիներին չեն էլ նվազելու:
    

«Մեր աղբյուրի պնդմամդ՝ Մարիամ Փաշինյանը վիրավորել է աշխատակցին, բղավել վրան և հեռացել: Իսկ վերոնշյալ աշխատակիցն իրենից բավականին տարիքով մեծ է: Իսկ թե ինչն է եղել պատճառը, մեր աղբյուրը նշում է, որ Մարիամը պարզապես շուտ է բռնկվում և հնարավոր է անգամ մի թեթև բանից»:


Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ` այս հոդվածը ծայրից ծայր սուտ է:
Հ. Գ. Փնտրեք նոր աղբյուրներ, իսկ չգտնելու դեպքում զանգահարեք ինձ և հարցրեք, ես կպատմեմ ողջ ճշմարտությունը»:

Քաղաքականություն

Պատահարներ