ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չափազանց համեստ էր. համաշխարհային մամուլը Քոբի Բրայանթի մասին

NBA լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանթի մահը ցնցել է բոլորին: Ուղղաթիռի վթարի հետևանքով լեգենդար մարզիկը իր 13-ամյա դստեր հետ զոհվեց: Դեպքը տեղի է ունեցել Լոս Անջելեսից ոչ հեռու: Նրան հիշում են ամբողջ աշխարհում: Բրայանթի մահվան կապակցությամբ ցավակցել են ԱՄՆ նախագահ Թրամփը, ամերիկյան ռեալիթի շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը, հայտնի աստղեր, կինոռեժիսորներ, դերասաններ և այլք: 

 

Համաշխարհային մամուլն անդադար գրում է Բրայանթի մասին, նրան կարիերայի, անցած ուղու, չափազանց համեստ լինելու և ուշադրության կենտրոնում մշտապես չլինելու մասին: Քոբին շոումեն էր, սակայն դա անում էր բնական, քանի որ սպորտի դրա մեջ դնում էր կյանք, սեր ու այն ամենն, ինչ իր համար թանկ էր, գրում է FoxSports-ը: 

 

New York Post-ի հոդվածում հոդվածագիրը բառեր չի գտնում նկարագրելու այն ցավը, որը զգում են լեգենդար մարզիկի կորստի պատճառով: Նա պետք է հեռանար այնպես, ինչպես 2016-ին հեռացավ բասկետբոլից, ոչ թե այսպես, գրում է հոդվածագիրը: 

 

Մանրամասները տեսանյութում

 

 

Քաղաքականություն

Պատահարներ