Դեռևս չեմ հավատում, որ իրականում դա պատահել է․ Յուրա Մովսիսյանը՝ Քոբի Բրայանտի մահվան մասին

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը գրառում է կատարել «Լոս Անջելես Լեյքերսի» նախկին բասկետբոլիստ Քոբի Բրայանտի մահվան կապակցությամբ:    

 

«Դեռևս չեմ հավատում, որ իրականում դա պատահել է:

Իմ կուռքը, սիրած մարզիկներից մեկը, որին ես երբևէ տեսել էի: Լեգենդները երբեք չեն մեռնում, և հաստատ դուք միշտ կլինեք մեր մտքում և սրտերում»,- գրել է Յուրա Մովսիսյանը:

 

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին Կալիֆորնիայում կործանվել է ամերիկացի բասկետբոլիստ Քոբի Բրայանթի ուղղաթիռը։ Ուղղաթիռում բացի մարզիկից եղել է նաև նրա 13-ամյա դուստրը։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ