ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ապօրինի զենքեր, փամփուշտներ և թմրանյութ. Ախուրյանի ոստիկանների բացահայտումը

Ձեռնարկված հետախուզական միջոցառումների արդյունքում Ախուրյանի ոստիկանները փաստական տվյալներ են ձեռք բերել, որ Գյումրու բնակիչ, 34-ամյա մի տղամարդ տանն ու ավտոտնակում  ապօրինի զենք-զինամթերք  և թմրամիջոց է պահում։ 

ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում փետրվարի 14-ին, դատարանի որոշմամբ, ոստիկանները խուզարկել են տղամարդու բնակարանն ու ավտոտնակը՝ հայտնաբերելով 4 փամփուշտով լիցքավորված թմբուկավոր ատրճանակ, «ԻԺ» հրացան ու տարբեր հրազենների 60-ից ավելի փամփուշտ։ 

Հայտնաբերվել է նաև 10 փաթեթ կանեփի սերմ։ Ապօրինի զենք-զինամթերքն ու կանեփի սերմն ուղարկվել են փորձաքննության։ Նշանակվել են դատաձգաբանական ու դատաքիմիական փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ 

Քաղաքականություն

Պատահարներ