Հուսով եմ, որ որոշ ադրբեջանցի մաքսային սպաներ հնարավորություն ունեցան փորձել այն. Արսեն Խառատյան

Արսեն Խառատյանն ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից անգլերեն գրելով. «Դա շատ տխուր է

 

324 հուշանվեր, 40 տուփ ծխախոտ և 18 լիտր տարբեր տեսակի խմիչքներ այրվել և ոչնչացվել են Ադրբեջանում միայն այն պատճառով, որ դա «Պատրաստված է Հայաստանում»։

Չգիտեմ ՝ ինչ ասել։ Դուք չեք կարող սիրել մեզ, բայց հավատացեք ինձ, որ կոնյակը իսկապես լավն է, այնպես որ, ես հույս ունեմ, որ որոշ մաքսային սպաներ հնարավորություն ունեցան փորձել այն»:

Քաղաքականություն