Սերժ Սարգսյանին այս գործի մեջ ներգրավելը ունի քաղաքական ենթատեքստ. Բաբլոյան

Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստից արդարություն է ակնկալում, այդ մասին նա ասաց դատարանի բակում լրագրողների հետ զրույցում։

 

 «Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը չի կարող պատասխանատվություն կրել, քանի որ նման արարք նա իրեն չէր կարող թույլ տալ։ Ես շատ լավ ճանաչում եմ Սերժ Սարգսյանին։ Եթե կա թերություն նման մրցույթում, ապա նրանք, ովքեր պատասխանատու են մրցույթի անցկացման համար, նրանք էլ պետք է պատասխան տան», - ասաց Արա Բաբոլյանը։

 

 Լրագրողի դիտարկմանը, թե ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Սերժ Սարգսյանի հրահանգով է ընկերության փոփոխություն տեղի ունեցել, Բաբլոյանն արձագանքեց.

«Դուք ասացիք՝ ՀՔԾ-ն է ասում, ես էլ Ձեզ կարող եմ ասել, որ ՀՔԾ-ն ասում է, թե Բաբլոյանը հանցագործություն է թույլ տվել՝ Հրայր Թովմասյանի ընտրության հարցում, ինչը բացառապես որևէ հիմք չունի։ Եթե ես վստահ չլինեմ, որ արդարություն գոյություն ունի, ես ձեզ մի օր կհրավիրեմ, կծանոթացնեմ 5 հատորի հետ, կտեսնեք, որ նույնիսկ մի բառ չկա ասելու համար, որ Բաբոլյանը սա սխալ է արել և կարելի է նրան մեղադրել», - ասաց Արա Բաբլոյանը։

 

Քանի որ Սերժ Սարգսյանի գործին լավ ծանոթ չէ, Բաբոլյանն ասաց, թե չի կարող ասել՝  որ մասն է շինծու, որը՝ ոչ.

«Բայց այն մասը, որ Սերժ Սարգսյանին ներգրավվել են այս գործի մեջ, ես գտնում, եմ, որ այո՛, քաղաքական ենթատեքստ ունի», - ասաց Բաբլոյանը՝ հավելելով, թե շատ լավ է ճանաչում Սերժ Սարգսյանին և կարող է ասել, որ նա չէր կարող միջամտել որևէ գործի։

Քաղաքականություն

Պատահարներ