Ծնվել է Հենրիխ Մխիթարյանի առաջնեկը

Ծնվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմա»-ում վարձավճարով հանդես եկող Հենրիխ Մխիթարյանի առաջնեկը: Այս մասին հայտնում է իտալական ակումբի «Թվիթեր»-ի պաշտոնական էջը:

 

«Ծնվել է Հենրիխ Մխիթարյանի որդին` Համլետը»,- գրված է ակումբի հրապարակման մեջ:

 

Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է 2019թ. հունիսի 17-ին: Մխիթարյանի կինը հայազգի գործարար Միքայել Վարդանյանի դուստրն է՝ Բեթի Վարդանյանը:

Քաղաքականություն

Պատահարներ