Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը՝ Պրեմիեր լիգան, դադարեցվել է

Անգլիայում 2019-20 մրցաշրջանի ֆուտբոլային մրցաշարերը՝ այդ թվում Պրմիեր լիգան, դադարեցվել է կորոնավիրուսի տարածման պատճառով: Այս մասին հայտնում են բրիտանական լրատվամիջոցները: Խաղերը հետաձգվել են մինչեւ ապրիլի 3-ը:

 

Անգլիական ֆուտբոլում կորոնավիրուսով վարակման 2 դեպք է արձանագրվել: Վիրուսը հայտնաբերվել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի եւ «Չելսիի» կիսապաշտպան Քալում Հադսոն-Օդոիի մոտ:

Ավելի վաղ դադարեցվել էին Իտալիանի ու Իսպանիայի առաջնությունները, ինչպես նաեւ Չեմպիոնների լիգան ու Եվրոպա լիգան: Շարունակում են հետաձգվել կամ չեղարկվել տարբեր մարզաձեւերի մի շարք այլ մրցաշարեր:

Քաղաքականություն

Պատահարներ