ԱԺ դիմաց Mercedes-ը բախվել է ճանապարհային ոստիկանի ավտոմեքենային, վերջինս էլ՝ աղբատար բեռնատարին

Այսօր՝ մարտի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում Mercedes 16 ՍՍ 930 համարանիշի մակնիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է ճանապարհի թույլատրեեի հատվածում կայանված ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի տեսուչի Toyota Corolla մակնիշի 753 II 01 համարանիշի ավտոմեքենային, հայտնում է shamshyan.com-ը: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ոստիկանական ավտոմեքենան էլ առաջ է ընթացել և բախվել աղբատար ավտոմեքենային և աղբարկղին։ Վթարի հետևանքով ճանապարհային ոստիկանության տեսուչը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Քաղաքականություն

Պատահարներ