Նախատեսվում են Ամստերդամ-Մինսկ-Երևան չվերթներ

Հաշվի առնելով Հայաստան վերադառնալ ցանկացողների պահանջարկի աճն և ընդառաջելով դեսպանության խնդրանքին՝ «Բելավիա» ավիաընկերությունն ապրիլի 5-ին նախատեսված Ամստերդամ-Մինսկ-Երևան չվերթները կիրականացնի ավելի մեծ օդանավերով, քան ծրագրված էր նախապես։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը. «Հորդորում ենք Հայաստան վերադառնալ ցանկացող Նիդերլանդներում գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ օգտվել վերոհիշյալ թռիչքից։ Տոմսերը կարող եք գնել belavia.by կայքից։ Ընկերության գրասենյակի հետ կարելի է կապվել հետևյալ հեռախոսահամարով. +31 20 7997 757»:

Քաղաքականություն

Պատահարներ