Ե՞րբ են բանկերը վարկեր տրամադրելու. պատասխանում է փոխնախարարը

Այսօր էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը լրագրողների հետ զրույցում պատասխանեց հարցին, թե ե՞րբ են բանկերն աշխատելու, կատարելով նախատեսված բոլոր գործարքները: 

«Կան բանկեր, որոնք աշխատում են: Մենք պայմանավորվել ենք, որ բանկերը կընդունեն հայտերը, կփորձենք նախնական գնահատականը տալ, այսպես թե այնպես էդ գործընթացի համար ժամանակը պետք էր, որոշել ենք օգտագործել էֆեկտիվ, իսկ տեսնենք, թե երբ կհանվեն տեղաշարժման սահմանափակումները, այն ժամանակ կտրամադրեն: Բանկերին մեղադրել պետք չէ, որովհետև վարկերը նպատակային են, և պետք է այցելեն ու նպատակային տրամադրեն»,- ասել է փոխնախարարը: 

Քաղաքականություն