Մի շարք սուպերմարկետների գործունեությունն արգելվել է 6 ժամով

Պարետ Տիգրան Ավինյանը մի շարք տնտեսվարողների նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ որոշում է ստորագրել: Ըստ որոշման՝ վեց ժամով արգելվել են հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (սուպերմարկետների) գործունեության ծավալումը՝

1) Ա/Ձ «Նաիրա Բարսեղյան»՝ ք. Կապան, Ռ․ Մինասյան 16/5,

2) Ա/Ձ «Էլմիրա Ավթանդիլյան»` ք. Կապան, Ռ․ Մինասյան 16/35,

3) Ա/Ձ «Արշալույս Սարգսյան»՝ ք. Կապան, Լեռնագործների 17

4) «Արթուր Գալստյան» ԱՁ՝ ք․ Ծաղկաձոր, Մագիստրոսի 3.

5) «Արմեն Սեդրակյան» ԱՁ՝ ք․ Ծաղկաձոր, Մագիստրոսի 2

6) «Տիտան 93» ՍՊԸ` ք. Երևան, Գարեգին Նժդեհ 9/44 և  ք. Երևան, Գարեգին Նժդեհ 3/26:

Որոշման հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի №298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հաշվի առնելով Պարետի՝ 2020 թվականի մարտի 20-ի №Ց/17- 2020 ցուցումը և 2020 թվականի մարտի 31-ի №27 որոշումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի մարտի 30-ի №652-Ա, №653-Ա, №675-Ա, №676-Ա, և №677-Ա և 2020 թվականի մարտի 31-ի №686-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի մարտի 30-ին և 31-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները:

Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին հանձնարարվել է ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին հանձնարարվել է ապահովել պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

Քաղաքականություն

Պատահարներ