Կոտայքի մարզում դանակահարված մոտ 30 տարեկան տղամարդը նախկին ՊՆ շենքի մոտից տեղափոխվել է հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մայիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 02:10-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 011 բժիշկների հերթապահ խումբը Երևան-Աշտարակ ավտոճանապարհի նախկին Պաշտպանության նախարարության շենքի մոտից իրենց մոտ է տեղափոխել մոտ 30 տարեկան տղամարդու:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է ընդունվել «որովայնի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ:

Փաստի առթիվ ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը:

Աղբյուրի տեղեկություններով՝ տղամարդուն դանակահարելու մեջ կասկածվողների մեջ կա նաև կին, ով մեկ այլ ավտոմեքենայով հեռացել է և հեռանալիս ինչ-որ իրեր է դուրս նետել:

Քաղաքականություն

Պատահարներ