Փաստաբա Աթանեսյանի տան և ընտանիքի վրա կատարված հարձակումը պետք է խստագույնս դատապարտվի. Արշավիր Ղարամյան

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը գրում է.

Փաստաբան Տիգրան Աթանեսյանի տան և ընտանիքի վրա կատարված հարձակումը պետք է
խստագույնս դատապարտվի հասարակության կողմից, իսկ իրավապահների կողմից համապատասխան իրավական արձագանքի արժանանա:
Ակնհայտ է, որ նշված միջադեպը կապված է Տիգրան Աթանեսյանի կողմից որպես փաստաբան մի շարք հասարակական հնչեղություն ստացած քրեական գործերով իրականացրած մասնագտական գործունեության հետ և արդյունք է հասարակությունում տիրող անհանդուրժողականության մթնոլորտի և բազմակարծության մերժման:
Նման երևույթները ոտնձգություն են ողջ փաստաբանական համայնքի նկատմամբ, այդ կերպ հարվածի տակ են դնում մրցակցային արդարադատությունը:
Վերոգրյալից զատ, դուրս գալով իրավակա ն հարթությունից, անհրաժեշտ է փաստել, որ անկախ պատճառներից և մոտիվներից՝ ընտանիքի և երեխաների նկատմամբ ոտնձգությունը անբարոյականություն է և դրա նկատմամբ տոլերանտ և կամ խրախուսական վերաբերմունքը խարխլում է ողջ հասարակության արժեքային համակարգը:

Քաղաքականություն

Պատահարներ