ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երկնաքար, թե արհեստածին մարմին․ ի՞նչն էր լուսավորել հայաստանյան գիշերը մայիսի 28-ին

Հայաստանի Հանրապետության տարածքում երկնաքարի ընկնելու վերաբերյալ Արտակարգ իրավիճակների նախարարությունն ու Բյուրականի աստղադիտարանը փաստական տվյալներ չունեն: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԱԻ նախարարի մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանը հայտնել է, որ իրենք երկնաքարի ընկնելու վերաբերյալ ահազանգ են ստացել, սակայն չկա այն հետքը, որը պետք է լիներ երկնաքարի ընկնելուց հետո:

«Նորքի 6-րդ զանգվածից ահազանգ է եղել, որ ինչ-որ երկնաքար, լուսատու է անցել: Ահազանգողն այդպիսի բան է տեսել, բայց, ըստ տեղորոշման, դա եղել է Աշտարակի, Բյուրականի կողմում: Տարածքի պատկան մարմիններից հետաքրքրվել ենք, որևէ մեկը երկնաքարի ընկնելու վերաբերյալ փաստական տվյալ չունի, չկա հետքը, որը պետք է լիներ երկնաքարի ընկնելուց հետո»,- լրատվամիջոցին ասել է Զարգարյանը:

Սոցիալական ցանցերում մայիսի 28-ի գիշերը տարածված հավանական երկնաքարի ընկնելու տեսանյութը դիտելով՝ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը ենթադրում է, որ տեսանյութում երևացողը փոքր երկնաքար է, սակայն կարող է լինել նաև արհեստածին մարմին:

 

Քաղաքականություն

Պատահարներ