Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման նոր ռեկորդ է գրանցվել

Ադրբեջանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման դեպքերի նոր ռեկորդ է գրանցվել: Այս մասին հայտնում է minval.az-ը՝ վկայակոչելով կառավարությանը կից օպերատիվ շտաբի տվյալները:
 

Նշվում է, որ երկրում 1 օրում հաստատվել է վարակման 230 նոր դեպք, ապաքինվել և դուրս է գրվել 103 մարդ, գրանցվել է մահվան երկու դեպք:
Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է վարակման 4989  և մահվան 58 դեպք: Ապաքինվել է 3125 մարդ: Հատուկ ռեժիմի հիվանդանոցներում բուժումը շարունակում է 1806 մարդ:

Համավարակի սկզբից ի վեր Ադրբեջանում անցկացվել է կորոնավիրուսի 289 603 թեստ:

Քաղաքականություն