Ընդհանուր դեպքերի թիվը հատել է 11.000-ի շեմը. Արսեն Թորոսյան

Կորոնավիրուսով վարակման ընդհանուր դեպքերի թիվը հատել է 11.000-ի շեմը: Այդ մասին քիչ առաջ Կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: 

 

«Ծանր վիճակում է 391 քաղաքացի, ծայրահեղ ծանր՝ 59 վարակակիր, իսկ թոքերի օդափոխության սարքերին միացված է 15 քաղաքացի»,-ասաց նախարարը: 

Նախարարը նշեց, որ նոր դեպքեր են արձանագրվում արտադրական կոլեկտիվներում: Արձանագրված դեպքերի 15-20 տոկոսը կարիք է ունենում հոսպիտալացման: Վարչապետը նշեց, որ շարունակում է ստանալ մարդկանց կուտակումների մասին վկայող լուսանկարներ:

Քաղաքականություն

Պատահարներ