«Բոլոր ստահակները, տականքները տևական ժամանակ «ռելաքս» են լինելու ՔԿՀ-ներում». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հաղորդում հանցագործության մասին

Հենց նոր ես գրավոր հաղորդում եմ ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին` հանցագործության վերաբերյալ:
     Ուրեմն, տարբեր օգտատերեր վերցնում են «Հայաստան» ֆեյսբուքյան էջի այս վիդեոսյուժեն ու «Նաիրա Զոհրաբյանի իրական դեմքը» վերտառությամբ տարածում: Կհարցնեք, թե ի՞նչ կապ ունի Նաիրա Զոհրաբյանը կամ ԲՀԿ-ն այս սյուժեի հետ, կամ տեսանյութում կա՞ ինձ կամ ԲՀԿ-ի հետ կապ ունեցող որևէ հղում, որևէ ակնարկ։ Իհարկե չկա: ՈՉ Մի ԿԱՊ ԻՆՁ ՀԵՏ: Բացառությամբ վերնագրում իմ անունը ճպպացնելուց, որ դիտումների քանակ ապահովեն: Ինձ առնչվող որևէ դետալ, կամ անգամ հեռավոր ակնարկ այս տեսանյութում չկա:
     Քիչ առաջ գրավոր դիմել եմ գլխավոր դատախազին` ընթացք տալու իմ դիմումին ու զբաղվել էս հանցագործությամբ:

Մի բան հաստատ խոստանում եմ. բոլոր ստահակները, զրպարտիչները, բոլոր տականքները և նման ապատեղեկատվությունը տարածողները տեսանելի ապագայում տևական ժամանակ «ռելաքս» են լինելու Հայաստանի տարբեր քրեակատարողական հիմնարկներում:
     Նշյալ տեսանյութը, կից գրությամբ, արդեն իսկ ուղարկել եմ եվրոպական բոլոր կառույցներին և Հայաստանում հավատարմագրված բոլոր դեսպաններին:
     Իսկ հիմա դիտեք տեսանյութը»:

Քաղաքականություն

Պատահարներ