Օրվա լրահոս

Թուրքիայի խորհրդարանը օրենք է ընդունել  սոցիալական ցանցերի նկատմամբ վերահսկողությունը ուժեղացնելու մասին: Ըստ այս որոշման Facebook-ը, Twitter-, Instagram-ը և միջազգային այլ սոցիալական ցանցեր պարտավորվում են իրենց գրասենյակները բացել Թուրքիայում: Այս իրավաբանական ըներությունները պատասխանատու կլինեն իրենց սոցցանցերում ոչ հավաստի տեղեկություններ պարունակող հրապարակումների  բովանդակության համար: Այս մասին հայտնում է mk.ru-ն: 

Բացի այդ, նրանցից կպահանջվի միջոցներ ձեռնարկել ՝ կանխելու նման տեղեկատվության տարածումը: Եթե, օրինակ, Facebook- ը հրաժարվի իր գրասենյակը բացել Թուրքիայում, ապա դրա հասանելիությունը երկրում կարող է ամբողջովին արգելափակվել: 

 

Իշխող վերնախավն այս քայլին է դիմել այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Էրդողանի փեսան, որը երկրի ֆինանսների նախարարն է, վիրավորական արտահայտություններ էր  ստացել Twitter- ի օգտատերերի կողմից` մամուլում  չորրորդ երեխայի ծնունդի մասին տեղեկություններ հայտնվելուց հետո:

Վերջին նորություններ