Հայտնի հնագետ Գրիգոր Արեշյանը մահացել է կորոնավիրուսից

Կորոնավիրուսից Երեւանում մահացել է Հայաստանի նախկին պետնախարար, անվանի հնագետ Գրիգոր Արեշյանը: Այս մասին NEWS.am-ին հայտնել է նրա զարմուհի Թամարա Արեշյանը:

 

Նշենք, որ Պրոֆեսոր Արեշյանը մեծ ավանդ ունի հայագիտության, հնագիտության և պատմության բնագավառներում: Պրոֆեսոր Արեշյանը գլխավորել է հնագիտական տարբեր պեղումներ, այդ թվում նաև Վայոց Ձորի մարզի Արենի-1 կոչվող քարայրի պեղումները, որոնց ժամանակ հայտնաբերվեց արդեն աշխարհին հայտնի 5500-ամյա ոտնամանը:

 

Քաղաքականություն

Պատահարներ