Ադրբեջանական հաքերները հայտնում են, որ կարողացել են ներթափանցել կառավարական ներքին ցանց. Սամվել Մարտիրոսյան

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

 

«Ադրբեջանական հաքերները հայտնում են, որ կարողացել են ներթափանցել կառավարական ներքին ցանց եւ տանել 55 տերաբայթ տեղեկատվություն։

Մի հարցրեք ինձ, սա ճիշտ է, թե սխալ։ Ես տեղյակ չեմ։ Պարզապես լավ կլիներ լսել մեկնաբանություններ։ Եվ հասկանալ, թե վերջապես ե՞րբ է Հայաստանը ունենալու կիբերանվտանգության միասնական կենտրոն, ե՞րբ է հարց դրվելու կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության մասին։ Եվ, վերջապես, ե՞րբ ենք մենք լսելու, որ ինչ-որ մեկը բառադիության համար պատասխանատու է ճանաչվելու։ Էսքան արտահոսքերի եղան, մի անգամ չլսեցինք, որ հայտնաբերվելու արտահոսքի պատճառը եւ պատասխանատուն։

Հ.Գ. Եթե այս արտահոսքը իրականում եղել է, ապա չորս ոտքով կղանքի մեջ ենք»:

 

Auroranews-ը տեղեկությունը փորձում է ճշտել ՀՀ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանից և վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանից, սակայն այս պահին  նրանց հետ կապ հաստատել չի հաջողվում: 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ