ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բեյրութում հզոր պայթյունը գրանցվել է հարսանեկան զույգի ֆոտոսեսիայի ժամանակ

Համացանցում Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում օրերս տեղի ունեցած պայթյունից տեսանյութ է տարածվել, որում ամուսնական զույգն իր հարսանեկան արարողության համար ֆոտոսեսիա է իրականացնում, երբ վրա է հասնում հզոր պայթյունը: 

Կադրերում երևում է, թե ինչպես է պայթյունից անմիջապես հետո խառնաշփոթ առաջանում, զույգն արագ փորձում է հեռանալ դեպքի վայրից՝ չպատկերացնելով, թե ինչ է իրականում տեղի ունեցել։

 

Հիշեցնենք, որ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հղոր պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 135-ը, վիրավորները 5 000-ից ավելի են։ Զոհերից 11-ը հայ են: Տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում: Ավելի վաղ հաղորդվում էր 100 զոհի և 4000 վիրավորի մասին:

Քաղաքականություն